ՄՈՒՏՔ
Համակարգի մասին

«Amchange» համակարգը զբաղվում է էլեկտրոնային գումարի փոխանակմամբ: Համակարգն այս ոլորտում ի սկզբանե իր առջև դրել էր առաջատարը լինելու նպատակ և մինչ այսօր կան հստակ մշակված սկզբունքներ, որոնցով առաջնորդվում է համակարգը:
Կար ժամանակ, որ մարդիկ չէին կարողանում իրենց «Webmoney» համակարգի գումարը փոխանակել դրամով, իսկ եթե հաջողվում էր,ապա ոչ շահավետ փոխարժեքով էր կատարվում:
Եվ հենց մարդկանց օգնելու ձգտումն էլ «Amchange» համակարգի թիմին մղեց մեծ պատասխանատվություն վերցնել իր ուսերին՝ մշակելու մի հստակ ալգորիթմ, որը կհեշտացներ խնդրի լուծումը:
Սկսվեց համակարգի մշակման և ծրագրավորման գործընթացը:
«Amchange» համակարգի նախագծման սկիզբը դրվեց 2015 թվականի մարտ ամսին և արդյունավետ աշխատանքներից հետո՝ 2015թ-ի նոյեմբերի 15-ին համակարգն ունեցավ իր ենթատիրույթային անունը՝ «amchange.ru» ( այժմ նաև՝ «amchange.am»):Եվ ահա առաջին փոխանցումը չուշացավ...
Թիմը շնորհակալություն է հայտնում իր օրեցօր ավելացող հաճախորդներին՝ մշտապես սատար կանգնելու համար:
Համակարգի ռեզերվը








